Ներկայացում, ուր վկայություն են տալիս հայոց մտավորականներն ու հայդուկները, նորահարսերն ու մանուկները, լեռներն ու դաշտերը
Դեկտեմբերի 24-ին՝ 19:00-ին, ԱՀԹ ս.Երրորդություն եկեղեցու դահլիճում հանդիսատեսի դատին հանձնվեց «Լսի՛ր Թուրքիա, մենք հիշում ենք և պահանջում» ներկայացումը, որ բեմադրել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները:
Ներկայացումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկաներին փոխանցեց Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի ողջույներն ու օրհնությունները:
Ներկայացումը կառուցված էր դատի տեքսով, որի ժամանակ մարդասպան Թուրքիան փորձում էր արդարացնել իր ոճիրը: Դատարանում որպես նախճիրի վկաներ հանդես էին գալիս մտավորականներն ու հայդուկները, նորահարսերն ու մանուկները, հայոց լեռներն ու դաշտերը, սարերն ու գետերը: Ներկայացման նպատակը աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելն էր հայ արդար դատը՝ «Լսի՛ր Թուրքիա, մենք հիշում ենք և պահանջում» կոչով:
Ներկայացումից հետո մասնակից երիտասարդները ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի անունից նվեր ստացան Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկ ծաղկի կրծքանշաններ:
Միջոցառմանը ներկա էին ԱՀԹ քահանայից դասը, ծխական համայնքների հավաատացյալներ, երիտասարդներ տարբեր կառույցներից:
Սա «Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի ոգեկոչման 8-րդ միջացառումն էր, որ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և երիտասարդաց կառույցների հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ թեմի երիտասարդներն իրականացնում են ամեն ամսի 24-ին:
«Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի հաջորդ հանգրվանը հունվարի 24-ին է լինելու: