Երեխաների օրը դարձավ տոն

Երեխաների օրը դարձավ տոն

Դեկտեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի առաջնորդությամբ թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը և երիտասարդներն այցելեցին Նորքի 0-6 տարեկան երեխաների «Մանկան տուն»:

 

Տ.Պետրոսը ողջունեց բոլորին փոխանցեց Տ.նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը:


Երեխաների օրը տոն դարձնելու համար երիտասարդները նվերներ էին պատրաստել ու իրենց հետ տարել հեքիաթի հերոսների, Ձմեռ Պապին ու Ձյունանուշին: Փոքրիկներն էլ ասմունքեցին ու երգեցին հյուրերի համար:


«Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը խնդրեց շնորհակալագիր փոխանցել Տ.Նավասարդ արքեպիսկոպոսին՝ Ամանորյա միջոցառում կազմակեպելու և նվերներ տրամադրելու համար:

 

  • 2014-12-25
×