Սուրբ Ծննդյանը նվիրված հոգևոր համերգ ս. Հովհաննես եկեղեցում
Սուրբ Ծննդյանը նվիրված հոգևոր համերգ ս. Հովհաննես եկեղեցում
Դեկտեմբերի 28-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ Երևանի ս. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ եկեղեցու «Օվսաննա» երգչախմբի և ԱՀԹ «Զանգակներ» համախմբի համերգը (գեղ. ղեկավար Շահե Քեշիշյան): Համերգին ներկա էին քահանաներ, սարկավագներ, համայնքի անդամներ, հյուրեր:
Համերգից առաջ Երևանի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Տ. Նավասարդ սրբազանին, որ իր ներկայությամբ պատվել է համերգը: Եվ դիմելով ներկաներին մասնավորապես ասաց . «Գոհություն և փառք Աստծո, որ այսօր մեզ առիթ ընձեռվեց ներկա լինելու հոգևոր այս համերգին, որ վստահաբար մեզ պիտի ամրացնի ու զորացնի մեր հավատքի մեջ: Օրերը, ժամանակը մեզ աստիճանաբար մոտեցնում են Սուրբ Ծննդյան հրաշալի խորհրդին: Սուրբ Ծննդյան իրողության միջից մենք տեսնում ենք Աստծո սերը մարդկության հանդեպ: Ու Աստվածային այդ սերը մեր հոգիներում ու մեր կյանքում ունենալով՝ ապրում, արարում ու ստեղծում ենք ի փառս Աստծո և ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Այդ սիրո արդյունքում Տ. Նավասարդ Սրբազան հոր օրհնությամբ ու հայրական հոգածությամբ է, որ մեր Տիրախնամ թեմում տեղի են ունենում բազամաթիվ հոգևոր միջոցառումներ, որոնք մեզ զորավոր են պահում դեպի Աստված գնալու մեր ճանապարհին»:
Հնչեցին շարականներ Սուրբ Ծննդյան կանոնից և ս.պատարագից: