Ջրօրհնեքի խաչը Մեհրաբի գնդում է

Ջրօրհնեքի խաչը Մեհրաբի գնդում է

ԱՀԹ առաջնորդնիստ ս. Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչն արդեն հասել է Տավուշի մարզի Մեհրաբի զորամաս: Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Միրզոյանը խաչով օրհնել է բոլոր զինվորներին: 

 

Հիշեցնեք, որ խաչը Սուրբ Ծննդյան Ջրօրհնեքի արարողությունից հետո Տ. Նավասարդ Սրբազանը փոխանցել էր ս. Սարգիս եկեղեցու այս տարվա խաչքավոր ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին: Վերջինիս առաջարկությամբ խաչը շրջելու է զորամասերում ու դիրքերում:

  • 2015-01-15
×