Տնօրհնեք Վեդու ծննդատանը

Տնօրհնեք Վեդու ծննդատանը

Հունվարի 21-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Վեդիի ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը թեմի մի խումբ երիտասարդների և եկեղեցու երգչախմբի հետ այցելեց Վեդի քաղաքի ծննդատուն: Տեր հայրը ներկաներին փոխանցեց գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, խոսեց հաստատության կարևորության մասին, հորդորեց հեռու մնալ հղիության արհեստական ընդհատումներից, քանի որ յուրաքանչյուր մանուկ Աստծո տված կյանքն ու հոգին է: Անդրադարձավ նաև ամուր ընտանիք ունենալու, եկեղեցու հետ կապը մշտապես պահելու կարևորությանը: Տեր հայրը նաև շնորհակալություն հայտնեց տնօրեն Վաչիկ Մարտիրոսյանին, բուժանձնակազմին իրենց հոգատար ու անձնվիրաբար աշխատանքի համար: Ապա Տեր Հովակիմը տնօրհնեքի կարգ կատարեց և օրհնված ջուր ցողեց հիվանդանոցի բոլոր սենյակներում, օրհնեց ներկաներին՝ ծննդատան աշխատակիցներին, նորածիններին և նրանց մայրերին: 

 

Տնօրհնեքի արարողությունից հետո Տ.Հովակիմը աղոթագրքեր ու եկեղեցիների պատկերով նկարներ նվիրեց ներկաներին: Ծննդատան տնօրեն Վաչիկ Մարտիրոսյանն էլ իր հերթին շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեց Տեր հորը իր օրհնությունը բերելու համար:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական

  • 2014-01-21
×