Տ. Երվանդը ազատամարտիկ Ճուտո Երվանդի ընտանիքում

Տ. Երվանդը ազատամարտիկ Ճուտո Երվանդի ընտանիքում

ԱՀԹ Ներքին Դվինի ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Երվանդ քահանա Բաբայանը կրում է Շուշիի ազատագրման ժամանակ զոհված Երվանդ Կարապետյանի՝ Ճուտոյի անունը: 2009թ դեկտեմբերի 13-ին Մայր Տաճարում 12 սարկավագներ քահանայական ձեռնադրության ժամանակ ստացել են Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների անունները: Տեր Երվանդի երազանքն էր գտնել զոհված ազատամարտիկի՝ Երվանդի ընտանիքին, ծանոթանալ, ջերմ հարաբերություն ստեղծել նրանց հետ…ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ 5 տարի անց հունվարի 29-ին իրականացավ Տեր հոր երազանքը: Նոր Նորքի 6-րդ զանգավածում բնակվող Ճուտոյի ընտանիքի անդամները հյուրընկալեցին Տեր հորը և ինչպես նրա մայրը՝տիկին Ռոզա Ավետիսյանն ասաց իրենք հանդիպեցին իրենց տղային:


Հուզիչ էր նրանց հանդիպումը, կարծես իսկապես մոր և զավակի հանդիպում լիներ…

  • 2015-01-31
×