Տասը տարի առաջ Նավասարդ սրբազանից առաջադրանք ստացանք՝ սկսել նշել Սուրբ Սարգսի տոնը տոնակատարություններով:
Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կազմակերպվեց տոնի հոգևոր, ազգային խորհրդանիշերով համեմված էստրադային համերգ:
Տոնը խորհրդանշող հազարավոր հուշանվերներ և բացիկներ պատրաստվեցին, որոնք սրահի մուտքի մոտ բաժանում էին Արարատյան թեմի երիտասարդները:
Բնակաբանար համերգին և տոնակատարություններին մասնակցել ցանկացողների թիվը շատ աավելի մեծ էր:
Դա նկատի ունենալով Նավասարդ սրբազանի տնօրինությամբ տոնակատարությունները սկսեցինք կազմակերպել բացօթյա և առանց հրավիրատոմսերի:
Այսօր արդեն տոնի խորհրդանիշ նվերաբաշխ ձիավորին Սուրբ Սարսգի տոնին նախընթաց օրերին տեսնում ենք Սուրբ Սարգիս անունը կրող եկեղեցիների բակերում, քաղաքի տարբեր վայրերում, ուր կազմակերպվում են տոնախմբությունները: