Տնօրհնեք Վեդու հիվանդանոցում

Տնօրհնեք Վեդու հիվանդանոցում

Փետրվարի 3-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Վեդիի ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը երիտասարդաց միության և եկեղեցու երգչախմբի հետ այցելեց Վեդի քաղաքի հիվանդանոց: Տեր հայրը ներկաներին փոխանցեց գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, խոսեց Քրիստոսի Սուրբ Ծննդյան մասին, հորդորեց բոլորին, որ քայլեն երկնքում մայր և երիկրի վրա հայր չունեցող Քրիստոսի թողած ճանապարհով: Ապա Տեր Հովակիմը տնօրհնեքի կարգ կատարեց և օրհնված ջուր ցողեց հիվանդանոցի բոլոր սենյակներում, օրհնեց ներկաներին: Այցելեցին նաև մանկական բաժանմունքում բուժօգնություն ստացող բոլոր մանուկներին, կատարվեց մանուկների օրհնության կարգ:

 

Արարողությունից հետո Տ. Հովակիմը 150 աղոթագիրք օրհնեց ու նվիրեց ներկաներին: Հիվանդանոցի տնօրեն Մելքոն Թալոյանը և ինֆեկցիոն բաժնի ղեկավար Սամվել Խաչատրյանն իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեցին Տեր հորը պարբերաբար հիվանդանոց այցելելու և աղոթքով ու խոսքով քաջալերելու համար:


 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2014-02-03
×