Փետրվարի 4-ին՝ ԱՀԹ Մասիսի ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյան այցելեց Մասիսի թիվ 1 դպրոց: Տեր հայրը ողջունեց դպրոցի ուսուցչական կոլեկտիվին ու աշակերտներին, նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, շնորհավորեց Սուրբ Ծնունդի առթիվ, որից հետո կատարեց տնօրհնեքի արարողություն: Տեր հայրն ամեն տարի՝ Սուրբ Ծննդյան տոնից հետո, այցելում է Մասիս քաղաքի բոլոր 6 դպրոցները և կատարում տնօրհնեքի արարողություն, աշակերտներին ու ուսուցիչների հետ զրուցում Սուրբ Ծննդյան մասին ու պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին: Ամեն տարի Սուրբ Ծնունդից Տեառնընդառաջ քահանաները տնօրհնեքի արարողություն են կատարում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին