Տնօրհնեք Վեդու պոլիկլինիկայում

Տնօրհնեք Վեդու պոլիկլինիկայում

Փետրվարի 12-ին ԱՀԹ Վեդիի ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Հովակիմ քահանա Հարությունյանը տնօրհնեքի արարողություն կատարեց Վեդի քաղաքի պոլիկլինիկայում և նրան կից մանկական բաժանմունքում, օրհնված ջուր ցողեց հաստատության բոլոր սենյակներում:


Տեր հայրը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, ապա իր գնահատանքը բերեց բուժանձնակազմի անդուլ աշխատանքի համար: Մեծ էր ներկաների ոգևորությունն ու հուզմունքը, ովքեր սկզբից մինչև վերջ իրենց աղոթքները միախառնեցին արարողությանը:


Արարողության ավարտին Տեր հայրը օրհնեց 180 աղոթագիրք և բաժանեց ներկաներին:


Իրենց շնորհակալական խոսքն ասացին բուժ հաստատության վարիչ Հարություն Եղոյանը, բժիշկ Մելքոն Թալոյանը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2015-02-12
×