Փետրվարի 12-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է ս. Վարդանանց զորավարների տոնը, որի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվել է ս. պատարագ:
ԱՀԹ Եռաբլուրի ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում հավարտ ս. պատարագի եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանի և Երկրապահ կամավորական միության հոգևոր սպասավոր Տ.Ահարոն աբեղա Շահվերդյանի կողմից կատարվեց մատաղի օրհնություն: Տոնական միջոցառմամբ եկեղեցու բակում հանդես եկավ «Մարաթուկ» ազգագրական երգի պարի համույթը:
Միջոցառմանը ներկա էին երկրապահ կամավորականներ, ազատամարտիկներ, հավատացյալներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին