Սիրո թեմայով ստեղծագործողների հաղթողներ ընտրվեցին

Սիրո թեմայով ստեղծագործողների հաղթողներ ընտրվեցին

8 հաղթող ճանաչեցին ժյուրիի անդամները Ճարտարապետաշինարարական համալսարանում «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես-մրցույթին:
Այս տարի առաջին անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Սուրբ Սարգսի տոնակատարությունների շրջանակում ավելացան մասնագիտական ցուցահանդես-մրցույթներ Երևանի բուհերում:


Ճարտարապետաշինարարական համալսարանում ցուցահանդեսը հանդիսավոր բացեցին Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Առաքելյանը և համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով կարևորեց և խրախուսեց սիրո թեմայով ցուցահանդեսի կազմակերպումը Հայ եկեղեցու հովանու ներքո:


Համալսարանի ուսանողական խորհրդի հետևողական ջանքերի շնորհիվ «Սուրբ Սարգսից Տյառնընդառաջ» խորագրով ցուցահանդեսին ուսանողները ներկայացրել էին գեղանկարչության, գրաֆիկայի, դիզայնի և քանդակի անվանակարգերում շուրջ 50 աշխատանքներ:


Արարատյան Հայրապետական թեմի կողմից ցուցահանդեսի բոլոր մասնակիցները պատվոգրեր ստացան: Հաղթող ճանաչված 6 մասնակիցները դրամական

մրցանակներ կստանան Արարատյան թեմի կողմից, ևս 2 հաղթողների կպարգևատրի Ճարտարապետաշինարարական համալսարանը:
 

Փետրվարի 15-ին Կասկադի տարածքում սիրո թեմայով ստեղծագործող բոլոր ուսանողները կմասնակցեն ցուցահանդես-վաճառքի:

 

 

  • 2015-02-12
×