Փետրվարի 21-ին Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն»-ում Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի աշխատակիցներն ու կամավորները կենտրոնի շահառու նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար «Առողջ ապրելակերպ»-ի շրջանակներում կրթա-տեղեկատվական դասընթաց անցկացրեցին:
ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը երեխաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունն ու նվերները, շնորհակալություն հայտնեց Հայկական Կարմիր խաչ ընկերությանը «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի շահառուներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար:
Սեմինարի ավարտին երեխաները նվերներ ստացան նաև Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի կողմից: