Փետրվարի 13-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում կայացավ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես-մրցույթը: Ցուցահանդեսի բացման արարողությունը կատարեց Տ. Շահե քահանա Հայրապետյանը: Ներկայացվել էին բուհի ուսանողների աշխատանքները գեղանկարչություն, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգերում: Ցուցահանդես-մրցույթի մասնակիցները ստացան պատվոգրեր: Արարատյան Հայրապետական թեմի կողմից դրամական մրցանակներ կստանան ցուցահանդեսի մասնակից չորս գեղանկարիչներ և երկու քանդակագործներ: