ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ՕՐԵՐ ԵՆ, ԽԵԼՔՍ ԳԼԽԵՍ ԿՈՐԵՐ Է

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ՕՐԵՐ ԵՆ, ԽԵԼՔՍ ԳԼԽԵՍ ԿՈՐԵՐ Է

Հնում Բուն Բարեկենդանը մեծ շուքով են տոնել, մինչդեռ 150-200 տարի է ինչ այս գեղեցիկ տոնը մոռացության էր մատնվել: Եվ հանկարծ ԱՀԹ-ի երիտասարդները անցյալ տարի, շատ երկար ընդմիջումից հետո, առաջին անգամ Բուն Բարեկենդանը կրկին անգամ դարձրեցին համազգային տոն, որի համար մեծ խիզախություն էր պետք, ինչը որ պատվով իրագործեցին ԱՀԹ-ի երիտասարդները: Հայ ժողովուրդը մշտապես կապված է եղել իր ազգային արմատներին, ասել է, թե ազգային տոներին և երկար ու ձիգ տարիներ հենց հայը իր ազգային տոների, հավատքի ու մշակույթի շնորհիվ է, որ ապրել է, կա ու կլինի հուր հավիտյան... Հայ ժողովրդի կողմից Բուն Բարեկենդանի տոնն ընկալվել է, որպես ամենաազգային, ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը և հատկապես Բուն Բարեկենդանի տոնը դարձել է համաժողովրդական տոն, որը հատկապես ներառել և հավաքական ուժ է ստացել: Այսօր ազգային երգ ու պարով, դիմակավորված երիտասարդները Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց ուղևորվեցին Մաշտոցի պողոտայով, դեպի Կասկադ համալիր: Ճանապարհին անցորդները սիրով միանում էին բարեկենդանյան ուրախ դիմակավորված մեծ շքերթին: Շատերը Բուն Բարեկենդանի երթի մասնակիցներին դիմավորեցին արդեն Կասկադում: Ամենուր տիրում էր տոնական բարձր տրամադրություն... Թատերական ներկայացումներ, ազգային երգ ու պար, Բուն Բարեկենդանին նվիրված խաղեր, ԱՀԹ երիտասարդների ձեռքով պատրաստված Բուն բարեկենդանյան ուտեստների հյուրասիրություն, անակնկալ նվերներ, բարեկենդանյան մրցանակներ: Հանդիսատեսը ոչ միայն ներկա գտնվեց, այլ նաև ինքը մասնակիցը դարձավ այս հզոր ազգային-ժողովրդական տոնախմբությանը: Ուրախության, սիրո, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր էր նաև, որը կարծես հավատացյալ ժողովրդին հիշեցնում էր նախամարդկանց դրախտային երջանկությունը, սերն առ Աստված... Ուրախ էին բոլորը:

 

Ազգային պարերի, խաղերի, զվարճահանդեսների՝ ուրախության երկու շաբաթ էր նախորդում Բուն բարեկենդանյան տոնին: Եվ այս գեղեցիկ ու հիշարժան տոնը մեզ պարգևելու համար առաջին հերթին շնորհակալ ենք Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոսին, ում օրհնությամբ և անմիջական աջակցությամբ էլ կրկին անգամ իրականացվեց Բուն Բարեկենդանի տոնը: Եվ երկրորդ՝ ԱՀԹ-ի եկեղեցասեր երիտասարդներին ում եռանդուն ջանքերի շնորհիվ միջոցառումը լցված էր հոգևոր- մշակութային շնչով:


Հիշեցնեմ, որ Բուն Բարեկենդանը Մեծ պահքի առաջին կիրակին է: Եկեղեցում ս. պատարագը մատուցվում է փակ խորանով:

 

 

Ս. պատարագից հետո ժողովրդկան սովորության համաձայն սկսվում է տոնախմբությունը:


Հաջորդ օրն արդեն մարդիկ մտնում են Մեծ պահքի շրջանն ու պատրաստվում Ս. Հարության տոնին:

 

  • 2015-02-15
×