Հոգևոր զրույց աշակերտների հետ

Հոգևոր զրույց աշակերտների հետ

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնոհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի քահանաները մասնակցում են ՀՀ Ոստիկանության նախաձեռնած «Անչափահասը և հանցագործությունը» թեմայով զրույց-զեկույցներին:


Ծրագիրը նպատակ ունի կանխարգելիչ քայլեր ձեռնարկել աղանդավորության, փողոցային բարքերի ու բացասական հոգեբանական ազդեցություն ունեցող տարբեր սոցիալական խմբերի մեջ պատանիների ներգրավումը կանխելու համար:


Տ. Վահան քահանա Առաքելյանը մասնակցեց Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 և Լեոյի անվան թիվ 65 դպրոցներում կազմակերպված հանդիպումներին, խոսեց պատանիների հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:


Պատանիներին փոխանցելով Տ. Նավասարդ Սրբազան հոր օրհնությունը՝ Տ. Վահանը մասնավորապես ասաց. «Երբ մենք ապրում ենք աստվածային պատվիրանների ու պատգամների համաձայն և Աստծո նմանության մեր կոչումը մեզ համար արժևորվում է, մենք մեր հավատքով, մեր ապրած կյանքով հասարակության մեջ ձևավորում ենք Աստվածահաճո կյանք: Մեր նպատակն է, որ մեր երիտասարդները Աստծո օրհնության ներքո և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգածությամբ գեղեցիկ ու անմեղ ապրեն Աստվածատուր իրենց կյանքը»:


Նմանատիպ հանդիպումներ կազմակերպվելու են մայրաքաղաքի մի շարք համայնքներում: Թեմի քահանաներից շատերը մասնակցելու են ծրագրին:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-02-16
×