Հարց- Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է թթխմոր օգտագործել:
Պատասխան- Հին ուխտից հայտնի է, որ հրեաները սովորույթի համաձայն բաղարջ հաց՝ անթթխմոր հաց են օգտագործել, սակայն Նոր ուխտի մեջ նման արգելք չկա: Եվ Քրիստոս Ավետարանում հետևյալ համեմատությունն է բերում՝ ասելով. «Երկնքի Արքայությունը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց» (Մատթ. 13.33):
Հարց- Մեծի պահոց շրջանում թույլատրվո՞ւմ է մարգարինի կիրառությունը:
Պատասխան- Մարգարինը բուսական ծագում ունեցող սննդամթերք է: Սակայն ամեն դեպքում, կարդացեք բաղադրությունը, քանի որ կան մարգարինի տեսակներ, որոնք կենդանական ծագման բաղադրիչներ են պարունակում:
Հարց- Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է մեղր ուտել:
Պատասխան- Մեղրը բուսական ծագման սննդամթերք է, քանզի մեղուն ծաղկափոշին հավաքում է իր փոքրիկ դույլերի մեջ, իսկ նեկտարը՝ բերանում, որն իր միջով չի անցնում: