Մարտի 14-ին՝ 40 մանկանց հիշատակի օրը, ԱՀԹ Դալարի ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տ.Եփրեմ քահանա Հարությունյանի գլխավորությամբ ԱՄՆ-ից ու Իրանից ժամանած հյուրերի հետ ուխտի մեկնեց Սաղմոսավանք, Հառիճավանք, Մարալիկ քաղաքի և Սառնաղբյուր գյուղի սրբավայրեր: Ուխտավորներն այցելեցին նաև Պռոշյան գյուղի հերոսների պանթեոն, Բաշ-Ապարանի ճակատամարտի հուշահամալիր, հայ մեծ զորավար Դրոյի գերեզման: Այստեղ կատարվեց հոգեհանգստյան աղոթք, հնչեցին ազգային-հայրենասիրական երգեր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին