Մարտի 14-ին՝ քառասուն մանկանց հիշատակի օրը, ԱՀԹ Վեդու ս.Աստվածածին և Արարատի ս.Հակոբ եկեղեցիների համայնքները երիտասարդաց միությունների հետ ուխտագնացության էին մեկնել ս.Գայանե վանք:
Ավանդույթի համաձայն ամեն տարի հիշատակության այս օրը ս. պատարագ է մատուցվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որևէ վանքում: Այս տարի ս.պատարագ մատուցվեց ս.Գայանե վանքում:
Ուխտավորները Տ.Հովակիմ քահանա Հարությունյանի և Տ.Դավիթ քահանա Սահակյանի գլխավորությամբ մասնակցեցին ս.պատարագին: Հավարտ ս.պատարագի կատարվեց ձեթի օրհնության կարգ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին