Մարտի 14-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը մասնակցեց բանաստեղծ Հովիկ Հովեյանի «Վրիպած ջրհեղեղ» գրքի շնորհանդեսին:
Տ.Պետրոսը շնորհանդեսը բացեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին փոխանցեց Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունն ու ջերմ ողջույնները՝ շնորհավորելով բանաստեղծին իր 14-րդ գրքի տպագրման առթիվ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին