Թեմի երիտասարդները մասնակցեցին համաժողովին

Թեմի երիտասարդները մասնակցեցին համաժողովին

Մարտի 14-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի երիտասարդները ԱՀԹ երիտասարդաց կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ մասնակցեցին «Երիտասարդությունը և ջավախահայության հիմնախնդիրները» համաժողովին: Թեմի երիտասարդական կառույցը մասնակցության հրավերը ստացել էր Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ /ՍՈՒԽ/ ՀԿ-ի կողմից:

 

Վիրահայոց թեմի փոխառաջնորդ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը համաժողովը բացեց Տերունական աղոթքով:
 

Խոսվեց ջավախահայության ոլորտային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների մասին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-03-14
×