Նոյեմբերի 25-ին, Արարատի մարզի Վեդի քաղաքում բացվեց հուշակոթող՝ նվիրված ապրիլյան պատերազմում անմնացորդ նվիրումով պայքարած և կյանքը հերոսաբար հայրենիքին զոհած Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակին։
Արարատյան Հայրապետական թեմի Վեդու Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանն աղոթքով և օրհնությամբ մասնակցեց միջոցառմանը։ Վեդու այն դպրոցում, որտեղ սովորել էր Անդրանիկը, դասասենյակներից մեկը ևս անվանակոչվեց նրա անունով:
Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանը մեկն էր այն հերոսներից, ով իր արյան կաթիլը խառնեց այն արյան անբավ հեղեղին, որ թափվեց Արցախի հարատևության եւ հավերժության համար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին