Ուխտագնացություն՝ Անին սահմանից տեսնելու

Ուխտագնացություն՝ Անին սահմանից տեսնելու

Մարտի 17-ին ԱՀԹ Վեդու.ս.Աստվածածին եկեղեցու մի խումբ հավատացյալներ Արալեզի և Փոքր Վեդիի դպրոցների ուսուցիչների ու աշակերտների հետ հոգևոր հովիվ Տ.Հովակիմ քահանա Հարությունյանի գլխավորությամբ ուխտի մեկնեցին՝ Անին սահմանից տեսնելու:
 

Այստեղ աշակերտները սահմանապահ ռուս զինվորներին ներկայացրին հայոց Անի մայրաքաղաքի պատմությունը, հայրենասիրական երգեր կատարեցին:
Հավատացյալները եղան Երերույքի տաճարում, աղոթեցին առ Աստված: Տեր Հայրը հանգստյան ժամերգություն կատարեց, ապա դիմեց ներկաներին՝ ասելով.« Մենք պետք է աղոթենք Աստծուն ոչ միայն մեզ համար, այլ նաև դիմացինի: Մենք պետք է սիրենք մեր ընկերոջն, ինչպես մեր անձը՝ պահելով Ավետարանի ոսկե կանոնը»:

 

Ուխտավորներին ուղեկցում էր ռուսական բանակի գնդապետ Կարեն Վարդանյանը:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-03-17
×