Նորակազմ ծխական խորհրդի ժողովը

Նորակազմ ծխական խորհրդի ժողովը

Մարտի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ առաջնորդարանում գումարվեց առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու նորակազմ ծխական խորհրդի առաջին լիագումար ժողովը:

 

Ժողովը նախագահում էր առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը:


Հանդիպումը սկսեց Տերունական աղոթքով, ապա Տեր հայրը ներկաներին փոխանցեց Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը:


Հանդիպման ընթացքում խոսվեց ս.Սարգիս եկեղեցում և նրա հարակից տարածքում իրականացված և առաջիկայում իրականացվող աշխատանքների մասին:

Առաջարկվեց եկեղեցու համայնքի հետ ծրագրեր իրականացնել և ներգրավել նաև թեմի երիտասարդներին:
 

Նորակազմ ծխական խորհրդի ատենապետ ընտրվեց Արման Վարդանյանը:
 

Առաջիկայում ծխական խորհուրդը կհանդիպի Տ. Նավասարդ սրբազանի հետ՝ ստանալու նրա հայրական օրհնությունը:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-03-14
×