Մարտի 18-ին ԱՀԹ Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցու համայնքի հավատացյալները ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Տ. Վանանդ քահանա Անդրեասյանի հետ այցելեցին Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիվանդներին: Միասին աղոթեցին հիվանդների համար և նրանց աղոթագրքեր բաժանեցին:
Աստված առողջություն պարգևի բոլոր հիվանդներին: