Տ. Նավասարդ Սրբազան հայրը հանդիպեց Ս. Սարգսի նորակազմ ծխական խորհդրի անդամների հետ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տ. Նավասարդ Սրբազան հայրը հանդիպեց Ս. Սարգսի նորակազմ ծխական խորհդրի անդամների հետ

Տ. Նավասարդ Սրբազան հայրը հանդիպեց Ս. Սարգսի նորակազմ ծխական խորհդրի անդամների հետ

Մարտի 25-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու նորակազմ ծխական խորհրդի անդամները հանդիպեցին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ: 


Հանդիպումը Սրբազան Հոր գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկայացրեց ծխական խորհրդի անդամներին:


Վերջինները շնորհակալություն հայտնեցին եկեղեցու համայնքային կյանքում իրենց ներգրավելու համար և պատրաստակամություն հայտնեցին նվիրումը բերել եկեղեցու շենացման գործում:


Շնորհավորելով նրանց՝ Սրբազան հայրը խոսեց ծխական խորհրդի առաքելության ու այն իրականցնելու հնարավոր ուղիների մասին: Խորհրդի անդամներին հորդորեց առավել ակտիվ ներգրավվել եկեղեցական և ազգային կյանքի մեջ:


Հանդիպման ավարտին Սրբազան հայրն իր հայրական օրհնությունը տվեց ծխականներին՝ մաղթելով բեղմնավոր, ազգանվեր ու եկեղեցանպաստ գործունեություն:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-03-25
×