Մարտի 26-ին Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցու հավատացյալները ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Տ. Վանանդ քահանա Անդրեասյանի հետ այցելեցին Զեյթունի խնամքի տուն: Միասնական աղոթքից հետո Տեր հայրը խոսեց Ծաղկազարդի տոնի մասին, ներկայացրեց
Ավագ շաբաթվա յուրաքնչյուր օրվա խորհուրդը, անդրադարձավ նաև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին, որն այս տարի Հայ Եկեղեցին կնշի ապրիլի 5-ին:
Հյուրերը ծաղիկներ, քաղցրավենիք և հագուստ նվիրեցին խնամքի կենտրոնի շահառուներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին