Այցելություն վիրավոր զինվորներին

Այցելություն վիրավոր զինվորներին

Մարտի 26-ին ԱՀԹ Նոր Նորքի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը և ռազմաբժշկական հաստատությունների հոգևոր հովիվ Տ. Սամուել քահանա Սարգսյանի հետ այցելեցին վերջին դիվերսիաների հետևանքով վիրավորված զինվորներին՝ Էդգար Մարտիրոսյանին և Սարգիս Գաբրիելյանին:


Զինվորական հոսպիտալում քահանաները նրանց համար բժշկության ավետարան ընթերցեցին: Տ. Նշանը փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունները և հորդորեց չվհատվել, քանի որ նրանց և հայոց բանակի բոլոր զինվորների համար մի քանի հարյուր մայրեր ու հայորդիներ աղոթում են՝ Տիրոջից նրանց համար առողջություն ու պաշտպանություն խնդրելով: Տեր հայրը զինվորներին աղոթագրքեր նվիրեց:


ԱՀԹ Նոր Նորքի ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ տիկին Վարսենիկը զինվորների ծնողներին փոխանցեց իրենց եկեղեցու և Կոտայքի թեմի Առինջի ս. Հովհաննես եկեղեցու համայնքների կողմից հավաքված գումարը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-03-26
×