Մարտի 27-ին ԱՀԹ Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ Տ.Նիկողոս քահանա Հովհաննիսյանն այցելեց Երևանի հ. 125 մանկապարտեզ: Այստեղ միջոցառում էր կազմակերպվել նվիրված Ծաղկազարդի տոնին:
Տեր հայրը ողջունեց ներկաներին, փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: Խոսեց երեխաների քրիստոնեական դաստիարակության կարևորության մասին, որպեսզի երեխաները փոքրուց ընկալեն քրիստոնեական արժեքները և հավելեց, որ այն պետք է սկսել մանկապարտեզից:
Միջոցառման ավարտին Տեր հայրը կատարեց Մանուկների օրհնության կարգ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական