Սուրբ Հարության տոնն ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ում

Սուրբ Հարության տոնն ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ում

Ապրիլի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն»-ի սաները հանդես եկան Զատկական միջոցառմամբ և կավե աշխատանքների ցուցադրությամբ: 

 

Կենտրոնի հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը միջոցառումը սկսեց Տերունական աղոթքով, ներկաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունն ու շնորհավորանքը Սուրբ Զատկի տոնին նվիրված:


Երեխաները հանդիսատեսին ներկայացրին Ս.Հարության տոնի խորհուրդը, ժողովրդական սովորույթները և այլն: Միջոցառման ավարտին երեխաները զատկական ավետիսով`«Քրիստոս յարեաւ ի մեռելոց», ողջունեցին ներկաներին:


Տեր հայրն իր գոհունակությունը հայտնեց երեխաներին ասելով. «Մեծ ուրախություն պարգևեցիք մեզ, ձեզանով ուրախանալու դեռ շատ առիթներ կունենանք: Վստահ եմ, նոր կյանք մտնելով, քրիստոնեական ամուր ընտանիք կկազմեք՝ Աստվածահաճո ընթացք ունենալով: Սուրբ Զատիկը զատեց մեզ մեղքից, քանդեց դժոխքը, Քրիստոս Հարություն առավ՝ ցույց տալով մեզ նոր կյանքը: Թող Հարության լույսը միշտ վառ մնա բոլորիս հոգում»:


Միջոցառման ներկա էին Բրիտանական Կարմիր խաչ ընկերության կամավորներ՝ Ջեսին և Ջենին, ովքեր դիտեցին կենտրոնի սաների կողմից կավից պատրաստված աշխատանքները և հիացան՝ նշելով, որ բոլոր աշխատանքներում մի առանձնահատուկ ձեռագիր կա՝ հայկական ձեռագիր:


Միջոցառման ավարտին Սրբազան հոր կողմից սաների համար տոնական հյուրասիրություն կազմակերպվեց:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2015-04-05
×