Ապրիլի 7-ին ԱՀԹ Մրգավանի ս.Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Մխիթար քահանա Ալոյանն այցելեց Արտաշատի հ. 2 դպրոց, որտեղ միջոցառում էր կազմակերպվել Սուրբ Զատկի տոնի առթիվ:
Տեր Հայրը ներկաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունն ու շնորհավորանքը տոնի առթիվ, խոսեց Ծաղկազարդի, Ս. Հարության և Ավետման տոների խորհրդի մասին և Մանուկների օրհնության կարգ կատարեց: Դիմելով պատանիներին՝ Տեր հայրն ասաց. « Դուք մեր արևն եք, դուք մեր հավատն եք, ձեր մեջ է Աստված, Ճշմարտությունը, ազնվությունը…»:
Նա շնորհակալությունը հայտնեց ուսուցիչներին նման հոգևոր միջոցառումներ հաճախ կազմակերպելու համար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին