Ապրիլի 7-ին Դավիթաշենի ս.Նահատակաց եկեղեցում հավարտ ս. պատարագի Ավետման տոնի առթիվ կազմակերպվել էր հյուրասիրություն:
Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանը ներկաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը և շնորհավորանքը տոնի առթիվ, մաղթեց, որ Աստվածամոր բարեխոսությամբ Աստված օրհնի բոլորին, որպեսզի նրանց զավակները դառնան հայրենասեր, եկեղեցասեր, մարդասեր անձնավորություններ: