Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց ս. Աստվածածնի ավետման տոնը: Տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում ժամը 10.30, մատուցվեց ս. պատարագ: Հավարտ ս. պատարագի կատարվեց մայրերի օրհնության կարգ:
11.00՝-ին առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում տոնական ս.պատարագը մատուցեց եկեղցու հոգևոր խորհրդակատար Տ.Շահե քահանա Հայրապետյանը: Հընթացս ս. պատարագի, Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը կատարեց մայրության բերկրանքը վայելող կանանց օրհնության կարգ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին