Էրեբունի համայնքի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում Արարատյան Հայրապետական թեմի քրիստոնեական դաստիարակության մանկավարժ Քրիստինե Ղազարյանը Ծաղկազարդի, ապա Ս. Հարության տոների առիթով նախաձեռնել էր կենտրոնի տարբեր խմբակներ հաճախող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցադրություն և տոնական փոքրիկ հանդեսներ:
Ազգային երգ ու պարի,տոնական ավանդույթներով համեմված հանդիսությունը սպասված առիթներից էր՝ ստացած եկեղեցագիտական գիտելիքներն ու հմտությունները ցուցադրելու համար:
Այսպես խորհրդանշաբար նրանք միացան միլիոնավոր աշխարհասփյուռ հայերին՝ քրիստոսապարգև փրկության հույսով և հավատով աղոթելու եղեռնասպան մանկանց հոգիների խաղաղության և փրկության համար:
Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: