Քահանայի օրհնությամբ մեկնարկեց առողջապահական բարեգործական ծրագիրը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Քահանայի օրհնությամբ մեկնարկեց առողջապահական բարեգործական ծրագիրը

Քահանայի օրհնությամբ մեկնարկեց առողջապահական բարեգործական ծրագիրը

Ապրիլի 11-ին ԱՀԹ Ավանի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հարություն քահանա Ավագյանն իր օրհնությունը բերեց Ավան վարչական շրջանի և «Խութ» բարեգործական հիմնադրամի կազմակերպած առողջապահական նախաձեռնությանը:

 

Տեր հայրը օրհնեց ներկաներին ու ծրագրի կազմակերպիչներին մասնավորապես ասելով. «Այսպիսի բարի գործերը թող շարունակական լինեն և մեր հասարակությունը լինի հոգեպես ու մարմնապես առողջ»: Տեր հայրը բոլորին կոչ արեց պարբերաբար այցելել եկեղեցի, որպեսզի քահանան Բժշկության ավետարան ընթերցի իրենց առողջության համար:


Ծրագրի շրջանակում բնակչության սոցիալապես խոցելի խմբերին հնարավորություն է ընձեռվել անվճար օգտվել բժշկական դժվարամատչելի մի շարք ծառայություններից:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-04-11
×