Ցուցահանդես՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին
Ցուցահանդես՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին
Ապրիլի 11-ին Արաբկիրի հոգևոր հովիվ Տ.Բաբկեն քահանա Հայրապետյանը մանակցեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսին:
Ցուցահանդեսին ներկայացված էին արաբկիրցի անվանի 14 նկարիչների աշխատանքները:
Տեր հայրը ներկաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը և հույս հայտնեց, որ սրբադասումից հետո նկարների թեման կփոխվի դեպի ավելի լուսավոր ստեղծագործական արտահայտությունների, որոնք կօգնեն վերքերը բուժելու և ապագա սերնդին ավելի լուսավոր ժառանգություն փոխանցելու համար:
Վերջում տեր հայրը ցեղասպանության զոհերի հիշատակին հոգեհանգստյան աղոթք կարդաց: