Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը բերվեց ԱՀԹ Երևանի ս. Հովհաննես եկեղեցի
Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը բերվեց ԱՀԹ Երևանի ս. Հովհաննես եկեղեցի
Ապրիլի 11-ին՝ ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը՝ ս. պատարագ մատուցվեց ԱՀԹ Երևանի ս. Հովհաննես եկեղեցում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանն ու նույն եկեղեցու խորհրդակատար Տ. Դանիել քահանա Բաղումյանը բերեցին սրբի մասունքը:
Պատարագին մասնակցում էին ՔԴԿ տնօրեն գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը: Հընթացս ս. պատարագի ս. մասունքով կատարվեց հավատացյալների օրհնություն:
Հավարտ ս. պատարագի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ եկեղեցու բակում մատաղ հյուրասիրվեց: Ապա ելույթ ունեցան եկեղեցու «Օվսաննա» երգչախումբն ու երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո):
Ս. Հովհաննեսի մասունքը եկեղեցում մնաց մինչև երեկոյան ժամը 17.00: Հավատացյալները հնարավորություն ունեցան հաղորդ լինելու մասունքին: