Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացում և Հոգեհանգստյան կարգ ՀՀ Ոստիկանական Ակադեմիայում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացում և Հոգեհանգստյան կարգ ՀՀ Ոստիկանական Ակադեմիայում

Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացում և Հոգեհանգստյան կարգ ՀՀ Ոստիկանական Ակադեմիայում

Ապրիլի 15-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, ՀՀ Ոստիկանական Ակադեմիայի հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը մասնակցեց ՀՀ Ոստիկանական Ակադեմիայում 1915թ Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:


Կոտայքի թեմի առաջնորդ և ՀՀ Ոստիկանության հոգևոր պատասխանատու գերաշնորհ Տ.Առաքել եպիսկոպոս Քարամյանի նախագահությամբ հուշարձանի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան հերոսամարտի ժամանակ զոհված ոստիկանների: Սրբազան հայրն օրհնեց նաև ՀՀ Ոստիկանական ակադեմիայի դրոշը:


Արարողությանը ներկա էին ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ Ոստիկանականական Ակադեմիայի պետ Հովհաննես Վարյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:


Հոգեհանգստյան կարգին մասնակցեցին ԱՀԹ առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու սարկավագաց դասը և «Արարատ» երգչախումբը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-04-15
×