Տնօրհնեք ԱՀԹ Բաղրամյան գյուղի դպրոցում

Տնօրհնեք ԱՀԹ Բաղրամյան գյուղի դպրոցում

Ապրիլի 16-ին ԱՀԹ Դալարի ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Եփրեմ քահանա Հարությունյանն այցելեց Բաղրամյան գյուղի Թ.Փոստանջյանի անվան դպրոց, որտեղ Սուրբ Զատիկի տոնին նվիրված միջոցառում էր կազմակերպվել:

 

Խոսելով տոնի և դպրոցում դպրոցում տարված աշխատանքների մասին՝ Տեր հայրը մասնավորապես ասաց. «Այս դպրոցի բոլոր դասարաններում նման աշխատանքները մեծ նվիրումով են իրականացնում: Ս. Հարությունը գագաթնակետն է, առանց որի խավարի մեջ կլինեինք, անգամ հայերս ցեղասպանությունն ենք այս խորհրդով վերապրել»: Տեր հայրը մաղթեց, որ Ս. Հարության տոնն օջախներում լույս և օրհնություն բերի:


Դպրոցի տնօրեն Ռուզաննա Թադևոսյանը բարձր գնահատեց երեխաների հետ հոգևոր դաստիարակությանը վերաբերող աշխատանքները:


Միջոցառման ավարտին Տեր հայրը Տնօրհնեքի կարգ կատարեց և Պահպանիչ աղոթք կարդաց:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-04-16
×