Ապրիլի 16-ին Շահումյանի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դերենիկ քահանա Միքայելյանն այցելեց նույն համայնքի մանկապարտեզ:
Այստեղ Սուրբ Զատկի տոնին նվիրված բաց դաս էր կազմակերպվել: Տեր հայրը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնություններն ու շնորհավորեց տոնի առթիվ: Նա կարևորեց մանուկների հոգևոր դաստիարակությունը՝ մասնավորապես ասելով . «Մենք պարտավոր ենք մանուկներին, որպես բարի սերմեր, տալ հոգևոր սնունդ, աստվածային պատգամներ, որպեսզի հետագայում ունենանք բարի պտուղների հունձք»:
Երեխաները ներկայացրին զատկական տոնը. պատմեցին զատկական ուտեստների՝ կարմիր ձվի, փլավի, ձկան մասին: Ներկայացրին նաև պատմություններ ցանկությունների ծառի, պահոց կիրակիների ժողովրդական սովորույթներին և այլնի մասին:
Միջոցառման ավարտին Տեր հայրը կատարեց տնօրհնեքի արարողություն և Պահպանիչ աղոթք կարդաց:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին