Ապրիլի 16-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնեց Երևանի Ավան վարչական շրջանում կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմքերը:
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Գազպրոմ»» ԲԲԸ վարչության նախագահ Ալեկսեյ Միլլերը, «Գազպրոմ- Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:
Համալիրը կառուցվելու է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում: Համալիրի կառուցման աշխատանքներից հետո Երևանի քաղաքապետարանն այստեղ կկառուցի մեծ պուրակ: