Ցուցահանդես և միջոցառում՝ նիրված Ավետման և Սուրբ Հարության տոներին
Ցուցահանդես և միջոցառում՝ նիրված Ավետման և Սուրբ Հարության տոներին
Ապրիլի 19-ին ԱՀԹ Դավիթաշենի ս. Նահատակաց եկեղեցուն կից գործող խմբակների սաների աշխատանքները ցուցադրվեցին Երևանի հ. 196 դպրոցում: Ցուցադրությունը նվիրված էր Սուրբ Հարության և Ավետման տոներին:
Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանը ներկաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, ողջունեց խմբակի նախաձեռնությունը, հորդորեց սաներին տոների հոգևոր խորհուրդները մշտավառ կանթեղ դարձնել ողջ կյանքի ընթացքում:
Ցուցահանդեսին ներկայացված էին գոբելենի և նկարչական աշխատանքներ: Երեխաները նաև ելույթ ունեցան՝ կատարելով հոգևոր և ժողովրդական երգեր: