Ցուցահանդես՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ցուցահանդես՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ապրիլի 21-ին Երևանի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը մասնակցեց ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը: Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:


Տեր հոր գլխավորությամբ ցուցահանդեսը բացվեց Տերունական աղոթքով: Տեր հայրը նկարչին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հայրական օրհնությունները:


Նկարիչն իր աշխատանքներում Խաչյալ Քրիստոսի միջոցով ներկայացրել էր հայ ժողովրդի ապրած տառապանքն ու դրա միջով անցնելով՝ վեր հառնելը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-04-21
×