Աջակցություն զոհված ազատամարտիկների ընտանիքներին

Աջակցություն զոհված ազատամարտիկների ընտանիքներին

Ապրիլի 21-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Եռաբլուրի ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Տիրայր ավագ քահանա Սահրադյանը ս. Զատկի տոնի առթիվ Արցախյան հերոսամարտի զոհված ազատամարտիկների 30 խիստ կարիքավոր ընտանիքներին փոխանցեց սննդի փաթեթներ: Փաթեթները տրամադրել էր եկեղեցու բարերարներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել: Տ. Տիրայրը կարիքավոր ընտանիքների համար հաճախ է կազմակերպում նման ծրագրեր: Զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ տեր հայրը հաճախ է հանդիպում, զրուցում, աջակցում:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-04-21
×