Օծվեցին Նուբարաշենի նորակառույց եկեղեցու խաչերն ու զանգը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Օծվեցին Նուբարաշենի նորակառույց եկեղեցու խաչերն ու զանգը

Օծվեցին Նուբարաշենի նորակառույց եկեղեցու խաչերն ու զանգը

Ապրիլի 22-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեցին Նուբարաշեն համայնքի նորակառույց եկեղեցու գմբեթների խաչերը, զանգը, մկրտության ավազանը, ավանդատները, եկեղեցու դռները և սրբապատկերները: Սրբազան հորն ուղեկցում էին Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանը, ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեցեցու խորհրդակատար քահանաներ Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու Տ. Պարթև քահանա Մուրադյանը, նույն եկեղեցու հոգևոր սպասավոր Միքայել սարկավագ Կարապետյանը: 

 

Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ և նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Արարողութան ավարտին դիմելով ներկաներին՝ Սրբազան հայրն ասաց, որ օրեր անց՝ ապրիլի 25-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ կօծվի եկեղեցու Սուրբ սեղանը՝ իր դռները բացելով հավատավոր ժողովրդի առաջ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-04-22
×