Խաչքար՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Խաչքար՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ապրիլի 24-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանն օրհնեց եկեղեցու բակում տեղադրված խաչքարը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:


Խաչքարի օրհնությունից հետո Տեր հայրը դիմեց ներկաներին ասելով. «Հայկական ավանդության համաձայն, խաչքարը ո՛չ միայն խորհրդանշում է մարդկային կյանքի ավարտը, կամ վախճանը, այլ հատկապես մեր քրիստոնեական հասկացողությամբ, հարության ու հաղթանակի նշան է։ Օրհնությունս և երախտիքս եմ բերում Խաչքարի բարերարին և խաչքարագործին ու թող այս խաչքարն իր օրհնությունը բերի այս համայնքի բնակիչներին։ Ամեն»:


Խաչքարը կանգնեցվել է Արարատի համայնքապետ Կարեն Ղազարյանի բարերարությամբ:
Օրհնությունից հետո կատարվեց մատաղի հյուրասիրություն:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-04-24
×