Ապրիլի 26-ին ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը հոգևոր պատասխանատու Տ. Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ այցելեց Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն:
Տեր Զգոնը մանկատան տնօրինությանը, մանկավարժներին և երեխաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, բժշկության ավետարան կարդաց հիվանդ երեխաների համար:
Հյուրերը երեխաներին բաժանեցին միրգ, քաղցրավենիք, խաղալիքներ և հիգիենիկ պարագաներ, իսկ նրանց հետ այցելած ծաղրածուն զվարճացրեց երեխաներին՝ խաղերով, երգ ու պարով:
ԱՀԹ մի շարք եկեղեցիների երիտասարդաց միություններ և քահանաներ հաճախ են այցելում այս մանկատուն, նյութական ու հոգևոր աջակցություն ցուցաբերում մանկատան սաներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին