Կյանքի կոչվեց «Հիսուս՝ աշխարհի Լույսը» ներկայացումը
Կյանքի կոչվեց «Հիսուս՝ աշխարհի Լույսը» ներկայացումը
Ապրիլի 26-ին ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու դպրաց դասի և եկեղեցի հաճախող մանուկների մասնակցությամբ Երևանի Մուշեղ Իշխանի անվան N 5 հիմնական դպրոցի դահլիճում բեմադրվեց «Հիսուս՝ աշխարհի Լույսը» ներկայացումը:
Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գիրգորյանի գլխավորությամբ ներկայացումը սկսվեց Տերունական աղոթքով:
Սցենարի հեղինակը եկեղեցու տիկնանց միության անդամ Սիրանուշ Գյումրույանն է:
Ներկայացման ավարտին Տ. Գրիգորը հանդիսատեսին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հայրական օրհնությունները, շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն՝ Անահիտ Սարգսյանին և եկեղեցու տիկնանց միության անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ ներկայացումը կյանքի կոչվեց: