Ապրիլի 28-ին ԱՀԹ Դալարի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եփրեմ քահանա Հարությունյանն այցելեց Բաղրամյան գյուղի դպրոց, ուր միջոցառում էր կազմակերպվել «Աղմկում է անցյալը, պահանջում է ներկան» խորագրով: Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Տեր հայրը ներկաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, ապա դիմելով ներկաներին մասնավորապես ասաց. «Մեր խնդիրները հիմնականում անմիաբանության պատճառով են ի հայտ եկել, և եթե այսօր մենք ցեղասպանության 100-րդ տարելից ենք հիշատակում, հիշատակում ենք մեր սուրբ նահատակներին, դրանով անցյալից փորձում ենք դասեր առնել, որի մեջ պիտի շեշտված լինի ազգային միաբանությամբ մեր խնիրների լուծմանը հասնելու հանգամանքը: Յուրաքանչյուր հայ պետք է մեկը մյուսին նայի, եղբայրը՝ եղբորը: Որևէ մեկը մյուսից առավել կամ պակաս չէ: Փոխադարձ հարգանք և սեր պետք է դրսևորվի միմյանց հանդեպ, և սա կլինի մեր մեծագույն խոնարհումը Ցեղասպանության սուրբ նահատակներին»: