Ապրիլի 29-ին ԱՀԹ Մարմարաշենի ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Թաթուլ քահանա Գասպարյանը մասնակցեց Մասիս քաղաքում կազմակերպված ծառատունկին՝ նվիրված անհետ կորած զինվորների հիշատակին: Այն նախաձեռնել էր Հայկական կարմիր խաչի Արարատի մարզի մասնաճյուղը:
Միջոցառումը Տեր հոր գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Տեր հայրը դիմեց ներկաներին մասնավորապես ասելով.« Ամեն անգամ այս ծառերը խնամելով մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր բոլոր զոհերին: Միաժամանակ հույս ենք տածում, որ անպայման մի բարի լուր կլսենք անհետ կորած զինվորներից: Մենք իրենց անմահ գործի շարունակողը կլինենք,և սա լավագույն սփոփանքն է իրենց ընտանիքի անդամների և ամենքիս համար»: Ծառի առաջին տունկը կատարելու առաքելությունը հանձնվեց Տեր հորը:
Տեր Թաթուլը տարիներ շարունակ եղել է Մասիս քաղաքի Կարմիր խաչի հոգևոր հովիվը և պարբերաբար իր հայրական օրհնությունն է բերում կառույցի միջոցառումներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին